«ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը, որի չստորագրումը երկրում ստեղծեց ճգնաժամային դրություն, անշահավետ ու վտանգավոր էր»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ուկրաինական «Inter» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ համաձայնագրի ստորագրման հետևանքով ամենից առաջ կտուժեր ուկրաինական տնտեսության ագրարային ոլորտը:
«Ավելի ստույգ, այս համաձայնագիրը ոչ միայն շահավետ չէ մեզ համար, այլ նույնիսկ շատ վտանգավոր է»,-ասել է Յանուկովիչը:
Յանուկովիչը նաև նշել է, որ երկրում բողոքի ակցիաների պատճառը ԵՄ-ի հետ ասոցացման մանրամասների մասին բնակչության անբավարար տեղեկացվածությունն էր: