Երկրի նախկին ղեկավարի կարծիքով' Ուկրաինայի նախագահական ընտրությունները երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու փոխարեն շարունակում են արյունահեղությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ուկրաինացիների մեծ մասը կարծում էին, որ նոր իշխանության գալով կհաղթահարվի քաղաքական ճգնաժամը և վրա կհասնեն խաղաղ ժամանակներ: Ժողովուրդը հոգնել է դիմակայությունից, որը վերածվել է իսկական պատերազմի: Եվ ահա վերջապես դա տեղի ունեցավ' ընտրվեց Ուկրաինայի նախագահը: Խաղաղության ու կայունության փոխարեն' արյունահեղություն»:

 

Յանուկովիչն Արևմուտքին մեղադրել է կողմնապահության մեջ և հիշեցրել է, որ այս տարվա փետրվարի 21-ին ստորագրված հուշագրում նշված էր, որ Ուկրաինայի քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորման համար պատասխանատվություն են կրում երկու կողմն էլ' իշխանությունն ու ընդդիմությունը: