Շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները՝ գովելով Կիևին, դրանք արժանի կերպով անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Գրոսը նշել է, որ նման կարճ ժամանակահատվածում անհնար էր կազմակերպել ընտրություններ, սակայն այն հաջողվեց Ուկրաինային:

 

«Երկրի արևելքում չի գործել ավելի քան 46 ընտրատեղամաս, սակայն նախագահական ընտրություններն անցկացվել են բավական բարձր մակարդակով, որով և նախագահն ընտրվել է օրինական չափանիշներով: Պորոշենկոն այնպիսի նախագահ է, որը չի ձգտում իշխանության չափազանց մեծ կենտրոնացմանը»,-հայտնել է Գրոսը: