Ինչպես հայտնում է ria.ru-ն, G7-ի անդամ երկրների առաջնորդները դատապարտել են Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը և անվանել այն կեղծ: Այս մասին ասվում է Բրյուսելում G7-ի առաջնորդների աշխատանքային ընթրիքի արդյունքներից հետո արված հայտարարությունում:

 

«Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծ նախագահական ընտրությունները. Ասադը Սիրիայում ապագա չունի»,- ասվում է փաստաթղթում:

 

Ավելի վաղ, Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Լահամը հայտնել էր, որ Բաշար Ասադը հաղթել է 88.7% ձայնով: