Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել նախագահի թեկնածուներին հունիսի 2-ի առավոտից դադարեցնել նախընտրական քարոզարշավը՝ համաձայն Սահմանադրության: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի Կետրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Հիշամ ալ Շաարը նշել է, որ հնարավոր է ընտրությունները մի քանի ժամով երկարաձգվեն՝ կախված քաղաքացիների ցուցաբերած ակտիվությունից:

 

Սիրիայում անվտանգության և զինված ուժերը կապահովեն ընտրատեղամասերի անվտանգությունը: «Քաղաքացիներին ոչինչ չի խանգարի օգտվել իրենց սահմանադրական իրավունքից»,- նշել է Սիրիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

 

Սիրիայում հունիսի 3-ի առավոտյան ժամը 7-ից կբացվեն բոլոր 9601 ընտրատեղամասերը, և կմեկնարկեն նախագահական ընտրությունները: Ընտրությունները չեն կայանա միայն Ռակկայում, որն այժմ գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ: Նախագահական ընտրություններում մրցակցությունը կկայանա գործող նախագահ Բաշար ալ Ասադի, Հալեպի պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզի և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրիի միջև: