Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասում մասնակցելով Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկությանը:
Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ այս ընտրությունները ընտրողների մասնակցության իմաստով աննախադեպ են:
«Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան, մեր երեխաների ապագան, մեր թոռների ապագան, սա է նման ակտիվության պատճառը: Ժողովուրդը շահագրգռված է, որ ավելի լավ ապրի, որ երկիրն ավելի գեղեցիկ լինի: Հենց այս պատճառով ենք մենք այսպիսի ակտիվություն տեսնում»,- պարզաբանել է Իվան Վոլինկինը:
Ըստ որում՝ դեսպանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ՝ այս ընտրություններն ավելի ակտիվ են ընթանում: