Միացյալ Արաբական Էմիրությունները նոր դեսպան է նշանակել Հայաստանում։
ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդի ներկայությամբ տեղի է ունեցել դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուալլայի երդմնակալության արարողությունը։
WAM-ի փոխանցմամբ, նախագահը դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուալլային և մյուս նորանշանակ դեսպաններին հաջողություն է մաղթել իրենց նոր առաքելության մեջ։ Դեսպանները խոստացել են աշխատել ազնվորեն՝ ծառայելու երկրի շահերին։