Գերմանիայում դեսպան է նշանակվում մեկին, որը Հայաստանում բոլոր հնարավոր կուսակցություններում եղել է՝ էլ Ծառուկյանի օգնական, էլ ՕԵԿ, էլ «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ էլ ուզում էր՝ չստացվեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ իր խոսում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իշխանությունը որպես փաստարկ ասում է՝ օտար լեզու գիտի: Իմ վարսավիր Վարդուշը երեք օտար լեզու գիտի՝ գերմաներեն, ֆրանսերեն եւ իսպաներեն, հիմա առաջարկում եմ նրան նշանակել Իսպանիայում դեսպան»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ միջազգային հարթակներում Հայաստանը շատ թույլ է ներկայացված, սակայն ընդդիմադիր գործիչները չեն մեկնում միջազգային հարթակներում իրենց տեսակետը ներկայացնելու, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես դա համարում եմ ընդդիմության ամենակոպտագույն սխալներից մեկը, որովհետեւ մենք հիմա պետք է ճակռտեինք, պետք է պատուհանից հանեին, դռնից մտնեինք, դռնից հանեին, պատուհանից մտնեինք, որովհետեւ պատերազմից հետո մենք այսօր այնպիսի օրակարգ ունենք, որ այդ ամբողջը տեղավորվում է միջազգային հանրության մանդատի տակ: Չգնալ, բոյկոտել միջազգային կառույցները, եւ մասնակցել ԱԺ անիմաստ նիստերին, ես որեւէ լոգիկա այդտեղ չեմ տեսնում»: