Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Բաքու։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանը կմասնակցի առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում՝ ապրիլի 27-28-ը։