Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնում են.
«Դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին և շնորհավորել վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի կողմից իրականցվող համատեղ ծրագրերը։ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա հիմնված փոխգործակցությունը»։