Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության' կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի' Հիմնարար սկզբունքների, այդ թվում' ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։
Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց' Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։
Դեսպանի խնդրանքով' նախագահ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ․ քննարկվել է պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ
15:32 - 4.Փետրվար.2021
Առաջարկում ենք նաև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
27/05/22 12:07
Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր
27/02/22 19:57
Ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել
15/12/20 15:50
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ. քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը
19/08/20 14:39
Ինչու է Ապրիլյան պատերազմի զինվորներին տրվել «Սպասե՛ք, մի՛ կրակեք» հրահանգը. պարզաբանում է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
07/08/20 19:13
Անկեղծորեն ափսոսում եմ՝ հնարավոր չէր փրկել բոլորին․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)
10/07/20 17:25
«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ
05/03/20 21:24
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ
28/09/19 23:00
Առաջին ամուսնական գիշերվա 6 ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից. մարդիկ, իրոք որ, տարբեր են (Photo)
04/04/19 13:13
Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան