Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցով մեկնել Եվրոպա:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ դատավարական շփումների ընթացքում Սարգսյանը պահպանում է օրենքով սահմանված պարտականությունների ամբողջ շրջանակը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ. «Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին»,-գրել է նա: