Իրանական «Mehr» գործակալությունը գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Մոսկվա, Երևան, Բաքու, Թբիլիսի:
Զարիֆը հայտնել է, որ ուզում է օգնել ղարաբաղյան ճգնաժամի լուծմանը, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ամրապնդելուն:
«Մտադիր եմ այցելել Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան այցերի ամսաթվերն արդեն որոշվել են»,-ասել է ԱԳ ղեկավարը:
Ըստ աղբյուրի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը նաև հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ կվարի նաև Թուրքիայի հետ:
«Երեկ՝ երեկոյան, ես լավ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ»,-ասել է նա:
Աղբյուրը նաև հիշեցնում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանի ԱԳ նախարարը հունվարի 26-ին Մոսկվայում կհանդիպի և բանակցություններ կվարի Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: