Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհղանը ապրիլի 20-21-ը կայցելի Ադրբեջան:

 

Այս մասին, ինչպես հաորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

 

Նշվում է, որ այցի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը:

 

Հանդիպման ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի Ադրբեջան այցի մանրամասների վերաբերյալ մտքեր են փոխանակվել երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հարցերի շուրջ: