Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջին անգամ կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհսուն Պակայինը:

 

Թեպետ այցի հստակ ժամկետներ չեն նախանշվել, սակայն հաղորդվում է, որ Ռոուհանին Ադրբեջանում կլինի նոյեմբերին' առաջիկա քսան օրերի ընթացքում: