ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հեռախոսարույց են ունեցել. գրում է Reuters-ը' հղում կատարելով Օբամայի հայտարարությանը:
Օբաման նշել է, որ այս խոսակցությունը ամերիկացի և իրանցի նախագահների միջև առաջին շփումն էր 1979-ից ի վեր: Խոսակցության ընթացքում նախագահները քննարկել են իրանական միջուկային ծրագրի հարցի կարգավորման շուրջ փոխադարձ հնարավոր գործողությունները:
Ռոհանիի աշխատակազմը հաստատել է հեռախոսազրույցի փաստը' հույս հայտնելով, որ այդ իրադարձությունը հիմք կդնի Վաշինգտոնի և Թեհրանի միջև բարդ խնդիրների լուծմանը:
Օբամայի և Ռոհանիի հեռախոսազրույցը կայացել էր Նյու Յորքում «վեցնյակի» և Իրանի ԱԳՆ միջև բանակցություններից հետո:
Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնն առաջարկում էր անձնական հանդիպում կազմակերպել Օբամայի և Ռոհանիի միջև, սակայն Թեհրանում հրաժարվեցին այդ գաղափարից' նշելով, որ նման հանդիպման կազմակերպումը դեռևս շատ բարդ է: