Ադրբեջանում շարունակում են տարածքային նկրտումներ հնչեցնել Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ անգամ Իրաքի նկատմամբ: Այս անգամ նման անհեթեթ հայտարարությամբ հանդես է եկել այսպես կոչված «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» փոխնախագահ Բունյամին Գամբարլըն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական moderator.az կայքի թղթակցի այն հարցին, թե «արդյոք վատ զուգորդություն չե՞ն «Միացյալ Ադրբեջանի» մասին պահանջները, երբ առկա է Ղարաբաղի խնդիրը», քաղաքական գործիչը խիստ բացասական է արձագանքել: «Իհարկե, ոչ: Մի՞թե մենք պետք է մոռանանք Թավրիզի, Դերբենդի, Գեոկչայի (Վարդենիս), Բորչալուի (Վրաստան) կամ Քըրքուկի (Իրաք) մասին, եւ ձեւացնենք, թե դրանք չեն հանդիսանում Ադրբեջանի անքակտելի մասերը' միայն նրա համար, որ վաղուց բռնազավթված են»,-պատասխանել է նա:

 

Ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտնել է, որ ներկայում օրակարգում է «Ադրբեջանի միավորման մասին հարցը», քանի որ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի խաղաղ պայմանագրերը «արդեն կորցրել են իրենց իրավական ուժը»:

 

«Երբ ստեղծվի Միացյալ Ադրբեջանը, այն ժամանակ էլ կվերականգնվի Ադրբեջան պետությունը…Այդ պետությունը կունենա 700 հազ. քկմ տարածք, եւ այդ սահմանները կներառեն հյուսիսում' Դերբենդը, հարավում' Պարսկական ծոցը, արեւելքում' Քըրքուկը», -հայտարարել է նա:

 

Իր հերթին, ադրբեջանցի «փիլիսոփա» դոկտոր Ռաֆայել Կասումովն էլ հայտարարել է, որ «Ռուսաստանը տարածաշրջանում կորցնում է իր դիրքերը»: «Դրա փոխարեն Հարավային Կովկասում ուժեղանում է եղբայրական Թուրքիան: Այդ ժամանակ Ադրբեջանը կկարողանա վերադարձնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Էրիվանի խանությունը», -հայտարարել է ադրբեջանցի «փիլիսոփան»:

 

Հարավային Կովկաս թափանցած հեռավորարեւելյան անհայտ թյուրքական ցեղատեսակների հետնորդ մերձկասպյան ցեղախմբի ներկայացուցիչ, իրենց մեկ «կովկասյան ալբանացիներ», մեկ «ադրբեջանցիներ» անվանողները համարում են, որ արդեն «յուրացրել են» իրենց չպատկանող եւ գերտերությունների քմահաճույքով նվեր ստացած տարածքը եւ այժմ էլ պետք է «տիրանան» հարեւան պետությունների տարածքներին: Ահա, թե ինչի կարող է հանգեցնել նավթադոլարներով շփացած Ադրբեջանի ղեկավարների ինքնագոհ պահվածքն ու «ամենակարող» լինելու մասին անհեթեթ հայտարարութ յունները, որոնք խոսում են նրանց դեգրադացիայի մասին: Եւ որոնց գործողությունները դեգրադացիայի են ենթարկել եւ զոմբիացրել նաեւ ադրբեջանցի կոչվող ժողովրդին: Չարլզ Դարվինի զարգացման տեսության մեջ դա կոչվում է «բացասական ընտրություն», երբ ամբողջ պոպուլյացիայից հետեւողականորեն ընտրվում են միայն ամենավատ անհատները: