Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջան կմեկնի մայիսին: Այս մասին տեղեկացնում է bakililar.az ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Ադրբեջան այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել էր ավելի վաղ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով կլինի նաև Երևանում: Գործնական այցը դեպի Հայաստան Օլանդը մտադիր է իրականացնել մայիսին: