Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, ուր կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան և Բաքվում առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկի երկկողմ օրակարգի այժմեական հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ»,- տեղեկացրել է նա:

 

Զախարովան հավելել է, որ Լավրովը հուլիսի 12-13-ը կմեկնի Ղազախստան, որտեղ կմասնակցի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: