Իրանը ծրագիր է պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: Այս մասին հայտնում է հայտնում է Mehr-ը:
«Հակամարտության հենց սկզբից Իրանը երկու կողմերին էլ ասել է, որ այս երկարատև վեճը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: …Մենք շեշտում ենք, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի, որպեսզի սկսվի համապարփակ քաղաքական երկխոսություն: Իրանը պատրաստել է մանրամասն ծրագիր այս առումով, որը հիմնված է այն կառույցի վրա, որի մասին ես խոսեցի, և այն կիրականացվի ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների ընթացքում»,- ասել է Խատիբզադեն:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել ծրագրի մասին: