Կովկասում անկայունությունը բխում է Ռուսաստանի շահերից, պնդում է «Neatkarīgā Rita Avize»-ն՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:

 

Հայերն ավանդաբար ջերմ զգացմունքներ են տածում Ռուսաստանի հանդեպ, որի համար Ադրբեջանը մրցակից է էներգետիկ շուկայում: Ռուսաստանն Ադրբեջանի հետ բաց հակամարտություն չի ցանկանում, նա առանց այդ էլ բավարար թշնամիներ ունի: Այդ իսկ պատճառով «Կրեմլի քարոզչությունը չի բացատրում ժողովրդին, թե հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից որ մեկին պետք է ֆաշիստ կոչել»:

 

Մոսկվան ավելի լավ է հասկանում իրավիճակը տարածաշրջանում, քան Արևմուտքը և մանիպուլացնում այն, ընդգծում է հեղինակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի շփման խմբում «Ռուսաստանը հանդես կգա որպես խաղաղության գլխավոր աղավնի, որպեսզի շեղի ուշադրությունը Ուկրաինայում իր անհրապույր դերից»: