ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ազնիվ քննարկումներ անցկացնել:
Ուորլիքը շնորհակալություն է հայտնել բոլորին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման վերաբերյալ Կարնեգի հիմնադարամում ունեցած իր ելույթի հետ կապված մեկնաբանությունների համար: «Շնորհակալություն Կարնեգի կենտրոնում ելույթիս առնչությամբ իմ հասցեին արված անգամ քննադատական մեկնաբանությունների համար», -գրել է Ուորլիքը:
Նա ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության հասնելու համար ազնիվ քննարկումների անցկացումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Կարնեգի հիմնադրամում հանդես էր եկել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ուղիների վերաբերյալ զեկույցով: