ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում երեկ՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթություն լինի:

 

Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

 

«Ես հիշեցրեցի ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին' ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի»: