Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը Բաքվում անցկացվող «Տարածաշրջանի ապագան. աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու հեռանկարները» միջազգային սիմպոզիումի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման պահը հասունացել է, գրում է ԱՊԱ գործակալությունը։


«Այդ խնդիրը պետք է լուծվի»,- ասել է թուրք դեսպանը՝ հավելելով, որ «Ադրբեջանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի»։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ «Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանին այս հարցում»։