Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսայի Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Իրֆան Սիդդիգը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնայնություն լինի տարածաշրջանում բոլոր շահագրգիռ կողմերի համար:
Այս մասին, ինչպես հաղսրդում է «Արմենպրես»-ը, Իրֆան Սիդդիգը հայտարարել է APA-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է ամենակարեւոր տարածաշրջանային հարցերից մեկը: Հակամարտությունը տարածաշրջանում անկայուն իրադրություն է ստեղծում եւ խանգարում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Հակամարտության լուծումը պետք է առաջնություն լինի տարածաշրջանում բոլոր շահագրգիռ կողմերի համար: Ցավոք տարվա երկրորդ կեսից ես ավելի շատ հույսեր ունեմ, քան սպասումներ: Հուսով եմ, որ նախագահների հերթական հանդիպման ժամանակ խաղաղ բանակցությունները կանցնեն ավելի լուրջ հուն: Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են խա ղաղ բանակցությունների բազմակողմանի գործընթաց: Ես պաշտպանում եմ այդ կոչը եւ ինքս կողմերին կոչ եմ անում դրական վերաբերվալ այդ առաջարկությանը, որպեսզի վերջ դնել բանակցություններում զարգացման բացակայությանը եւ ոչ պետքական ստատուս քվոյին», -ասել է Իրֆան Սիդդիգը: