Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայըս Մորզը մեկնաբանել է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը: «Մենք միշտ էլ մտահոգվում ենք, երբ ԼՂ հակամարտության գոտում լարված իրավիճակ է ստեղծվում: Մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ պետք է միմիայն դիվանագիտական ճանապարհով լուծեն այդ խնդիրը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ա յս մասին հայտնեց նա:

 

Իրավիճակը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: Հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են: