Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է այն մասին, թե ինչպես, իր կարծիքով, հնարավոր է լուծել Եվրոպական միությունում գտնվող ներգաղթյալների խնդիրը: Berliner Morgenpost պարբերականին տված հարցազրույցում Մերկելը նշել է, որ այսօրվա դրությամբ տվյալ թեմայի շուրջ առավել հրատապ հարց է մնում ԵՄ երկրներում փախստականների ոչ հավասարաչափ բաշխումը:

 

«Հատկանշական է, որ ներկայումս փախստականների գրանցման գործընթացը ԵՄ արտաքին սահմաններին չի գործում: Չի կարելի թույլ տալ նաև, որ դեպքերի մեծամասնությունում վերջին շրջանում փաստականները ժամանում են միայն որոշ երկրներ, որոնց թիվը քիչ է: Ողջ Եվրոպային տրամադրվում են պահանջներ՝ որոշակի երկրների տնտեսության մակարդակով ու չափով»,- հայտարարել է կանցլերը:

 

Մերկելի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է օգնել երկրներին ԵՄ արտաքին սահմաններում գրանցել ժամանող փախստականներին: Հետո հարկավոր է արագ գնահատել, թե ով կարող է մնալ, ով է փախչում պատերազմից կամ քաղաքական հետապնդումից և թե ով է ԵՄ գալիս տնտեսական նպատակառումներով:

 

Նրանք, ովքեր ունեն մնալու հեռանկարներ, պետք է ապագայում տեղաբաշխվեն ԵՄ երկրների միջև, հավելել է նա:

 

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք Մերկելը բացառել հարկերի բարձրացումը Գերմանիայում' կապված միգրացիոն ճգնաժամի հետ, կանցլերն ասել է. «Մեր առջև ազգային խնդիր է դրված: Դաշնությունը, երկրամասերը, կոմունաները գիտակցում են, որ նրանք միավորված են պատասխանատվությամբ ու նրանք պատրաստ են ֆինանսական բեռի արդարացի բաշխման: Մենք սա կհաղթահարենք»: