ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը պետք է լուծվի այս շրջանակում: Նման տեսակետ մայիսի 21-ին Երևանում ընթացող Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում ժամանակ հնչեցրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան' ի պատասխան հարցին, թե Եվրոմիութ յունը ինչ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

 

Դեսպանն ընդգծեց, որ ԵՄ-ն մշտապես ջանքեր է գործադրում, փորձում վստահություն ու պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն հակամարտության՝ գոյություն ունեցող ձևաչափով կարգավորմանը: «Սակայն բուն կարգավորման գործընթացը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հրադադարի կնքումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն է զբաղվում հակամարտության կարգավորման հարցով, եւ խնդրի կարգավորումը այդ կառույցի շրջանակում է»,- ասաց դեսպանը:

 

Քննարկմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էլ փաստեց, որ Եվրոմիությունը սատարում է Մինսկի խմբի քայլերին՝ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ եւ բազմիցս հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը ՄԽ ձեւաչափով պետք է կայանա:

 

ԼՂ հակամարտության կարգավորման համար հրադադարից հետո Մինսկում ձեւավորվեց խումբ, որտեղ ընդգրկվեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Շուրջ 20 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում են տարածաշրջան, հանդիպում երեք երկրների նախագահներին եւ քննարկում հակամարտության կարգավորումը: