ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է 2015 թվականի հուլիսին պաշտոնական այց կատարել Քենիա' մասնակցելու ներդրումային գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին փոխանցում է AP-ն:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ մտադիր է այցելել այդ երկիր մինչ նախագահի՟ իր լիազորությունների ավարտը:
Օբաման այցելել է Քենիա, սակայն սենատորի կարգավիճակով: Այդպիսով, ամռանը նա առաջին անգամ կլինի Նայրոբիում՟ ԱՄՆ նախագահի կարգավիճակով:
Օբամայի հայրը ծնվել է Քենիայի արևմուտքում և եղել է քենիական լուո ցեղի ներկայացուցիչը: