Սլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։ Այս մասին գրում է tass.ru-ն։ Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։
Պետության 5-րդ ղեկավարը լիազորությունները կստանձնի հունիսի 15-ին։