ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին հաղթել է քաղաքապետի ընտրություններում. գրում է The Los Angeles Times-ը:
Գարսետին հավաքել է ձայների 54%-ը: Նրան արդեն շնորհավորել է գործող քաղաքապետը և հայտարարել, որ քաղաքը թողնում է լավ ձեռքերում:
Այսպիսով' 46-ամյա դեմոկրատական Գարսետին դարձավ առաջին հրեան, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնը: Միաժամանակ նա վերջին 100 տարիների ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետն է: Նա շատ ձայներ հավաքել է հատկապես այն շրջաններում, որոնք բնակեցված են սպիտակամորթ ամերիկացիներն ու Լատինական Ամերիկայից ներգաղթածները: