Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն Է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:
Այս որոշումն ընդունվել Է մայիսի 23-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնեւում ընթացող 70-րդ նստաշրջանում, ընտրության մասին պաշտոնապես հայտարարվել Է լիագումար նիստում:
Առաջին անգամ ԱՀԿ-ն գլխավորել Է աֆրիկյան երկրի ներկայացուցիչ: Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսն ուսանել Է Երիթրեայի մայրաքաղաքում եւ Լոնդոնում, գիտությունների դոկտորի աստիճան ունի «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ: 2005-2012 թվականներին գլխավորել Է Եթովպիայի առողջապահության նախարարությունը, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 2016 թվականը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Մարգարետ Չենը, որը հունիսի վերջին ավարտում Է ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու տասնամյակը, արժանացել Է ԱՀԿ-ի Պատվավոր գլխավոր տնօրենի կոչման:
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ներկայիս նստաշրջանում, որն սկսվել Է մայիսի 22-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը, մի շարք բանաձեւեր կընդունվեն, համաձայնագրեր եւ գործողությունների գլոբալ ծրագրեր կստորագրվեն առողջապահության հրատապ խնդիրների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: