Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահը քվեարկության առաջին փուլով չի ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չի հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար:
Քվեարկության առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն ստացել է 88 ձայն, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 85 ձայն, Ալի բին Ալ Հուսեյնը՝ 27 ձայն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը՝ 7 ձայն:
Քվեարկության երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ քվեարկությանը մասնակիցների կեսից ավելիի քվեները՝ ոչ պակաս քան 104 ձայն: