MLS-ի «Չիկագո Ֆայեր» ակումբը հերքել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը:

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ Մովսիսյանը հայտնվել է MLS-ի և Բունդեսլիգայի թիմերի ուշադրության կենտրոնում:

«Առաջին անգամ եմ այս մասին լսում: Մովսիսյանին գիտեմ «Adidas»-ի «Նախագիծ 40» ծրագրից: Այդ ժամանակ նա մեզ հետ էր: Մովսիսյանը լավ խաղացող է և իրեն վատ չցուցադրեց այդ լիգայում»,- «Չիկագո Ֆայերի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպի խոսքը մեջբերում է mlssoccer.com-ը:

Նշենք, որ մեկ այլ ակումբի՝ «Ռեալ Սոլտ- Լեյքի» ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք մինչ Մովսիսյանի Եվրոպա մեկնելը պայմանագիր են առաջարկել ֆուտբոլիստին, որից Մովսիսյանը հրաժարվել է:

Հարձակվողը «Ռեալ Սոլտ- Լեյքի» կազմում հանդես է եկել մինչև դանիական «Ռաներս» տեղափոխվելը: