Անգլիայի Անգլիկան եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կինը եպիսկոպոս Է ընտրվել: Խոսքը վերաբերում Է նորին սրբություն Լիբբի Լեյնին, որն առաջնորդական տեղապահի պաշտոն Է զբաղեցրել Չեստերի թեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշանակման մասին հայտարարվել Է Ստոկպորտում Անգլիկան եկեղեցու հոգեւոր պետերի կողմից: «Մենք բոլորի համար անսպասելի Սուրբծննդյան նվեր ենք պատրաստել»,- հայտարարել Է տեր Փիտերը:- Դա առաջին կին-եպիսկոպոսի ընտրությունն Է»: Նրա խոսքով՝ հանձնաժողովի բոլոր տասն անդամների քվեարկությունը հօգուտ Լեյնի եղել Է միաձայն:
Լեյնը կգլխավորի Ստոկպորտի (Մանչեստրի արվարձան) վարչական օկրուգը:
Անգլիայի Անգլիկան եկեղեցին առաջին անգամ կնոջը քահանա Է ձեռնադրել 1994 թվականին: Սակայն ընդհուպ մինչ այսօր կանայք բարձր պաշտոններ չեն զբաղեցրել նրա եկեղեցական նվիրապետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: