Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին ապրիլի 25-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Չիկագոյի համալսարանում երիտասարդության առջեւ արտասանած իր ճառում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով: «Գլխավորը եւ ամենակարեւորը, ինչ ես կարող եմ անել, օգնելն է նոր սերնդի ղեկավարներ պատրաստելու գործում, որպեսզի նրանք կարողանան ընդունել Էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,- մեջբերում է անում գործակալությունն Օբամայի խոսքից:
Նա ընդգծել Է, որ պլանավորում է աշխատել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են դատական բարեփոխումը եւ քաղաքականության ֆինանսավորումը: «Դա այն Է, ինչը մեզ խանգարում է դիմակայելու մարտահրավերներին եւ առաջընթացի հասնելու քաղաքականության եւ հասարակական կյանքի բնագավառում»,- ընդգծել է նա:
Նաեւ նշվում Է, որ իր կարճատեւ ճառում ԱՄՆ-ի 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հի շատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջը՝ Դոնալդ Թրամփին: