Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հայտարարել է, որ Իրանի Նախագահ Հասան Ռոհանին մոտ ժամանակում պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Նրա խոսքով' իրանական պետության ղեկավարի Ադրբեջան այցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Թեհրան կատարած այ ցի ժամանակ:
Ջավանշիր Ախունդովը գտնում է, որ ապագայում երկու պետությունների միջեւ կապերն արագորեն զարգանալու են: «Աշխարհում շատ հարցերի շուրջ Ադրբեջանի եւ Իրանի դիրքորոշումները նույնական են», -ամփոփել է նա: