Իրանի նախագահ Հասան Ռուհանին մայիսի վերջին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մաին, հայտնում է թուրքական Hurriyet daily news թերթը' նշելով, որ այցի ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ:
Այցի ընթացքում ծրագրված է Թուրքիա մատակարվող իրանական գազի գնի քննարկման հարցը:
2012 թ. մարտին իրանական գազի գնի հարցով Անկարան դիմել էր Միջազգային հաշտարար դատարան: Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խմ գազ մատակարարելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 1996 թ.:
Գազի գները պաշտոնապես չեն հրապարկվում: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան իրանական գազը գնում է հազար խմ-ն 490 դոլարով: Ադրբեջանական գազի համար Թուրքիան վճարում է 335 դոլար: Ռուսաստանյան գազը Թուրքիան գնում է 425 դոլարով: