Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հունիսի 9-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ռուհանիի' Թուրքիա կատարելիք այցի պատճառը դեռեւս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այցի շրջանակում Հասան Ռուհանին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ եւ կքննարկի տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր: