Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կայցելի Թուրքիա։ Այս տեղեկությունը տարածել է Anadolu գործակալությունը։ Նա իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արտվին օդանավակայանի բացմանը։
Նշվել է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը կիրականացնեն Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ինքնաթիռները։ Ռիզա-Արտվին օդանավակայանի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա երկու նախագահների ինքնաթիռների վայրէջքից հետո։ Բացումից հետո, ի պատիվ պետությունների ղեկավարների և այլ հյուրերի, տեղի կունենա պաշտոնական ընդունելություն։