Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը' վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:
Անկարայում Մերկելի հանդիպումների օրակարգում են լինելու փախստականների ճգնաժամի լուծումը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական հարցեր:
Գերմանիայի կանցլերը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: