Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ մեկնել է Թուրքիա հանգստանալու:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական sozcu.com կայքը, Ալիեւը հանգստանում է Միջերկարականի ափին գտնվող Բոդրում հանգստավայրում:

 

 

Նշվում է, որ Ալիեւների զույգը երեք օր շարունակ լողափ չի իջել, սակայն թուրքական մամուլին երեկ հաջողվել է լուսանկարել լողազգեստով Ալիեւին:

 

 

Հայտնի չէ, թե Ալիեւը քանի օր է մնալու Թուրքիայում: Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն հայտնել Ալիեւի Թուրքիա մեկնելու մասին: