Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2019թ-ի հունվարից մինչև նոյեմբեր Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների մասին։ Ըստ այդմ՝ Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 4.3մլն՝ արձանագրելով 14 տոկոսանոց աճ։ Թուրքիա մեկնած զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Բուլղարիայի և Իրանի քաղաքացիները։
Նախարարության հրապարակած տվյալներով՝ Թուրքիայի քաղաքներից զբոսաշրջիկները ավելի շատ նախընտրել են Անթալիայի հանգստավայրերը։ Անթալիան, որպես Թուրքիայի զբոսաշրջության մայրաքաղաք, 2019թ տվյալ ժամանակահատվածում հյուրընկալել է 15 մլն զբոսաշրջիկ։