Հայաստանի պետական սահմաններով 2022 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է 3 մլն 46 հազար 900 մուտք, որից 1 մլն 16 հազար 223-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է Հայաստանի պետական սահմանով 3 մլն 18 հազար 263 ելք:
Նախորդ տարվա 11 ամսում գրանցվել է ՀՀ պետական սահմաններով Հայաստանի քաղաքացիների 1 մլն 314 հազար 433 մուտք, 1 մլն 337 հազար 891 ելք: Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կազմել է 1 մլն 16 հազար 223, ելքերինը՝ 967 հազար 696:
Վրաստանի քաղաքացիների մուտքերի թիվը 224 հազար 383 է, ելքերինը՝ 218 465: Իրանի քաղաքացիների կողմից 2022-ի հունվարի նոյեմբերին գրանցվել է 124 հազար 467 մուտք, 125 հազար 695 ելք: Նույն ժամանակահատվածում գրանցվել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող անձանց 54 հազար 686 մուտք, 56 հազար 173 ելք: Ուկրաինայի քաղաքացիների՝ Հայաստանի պետական սահմաններով մուտքերի թիվը կազմել է 27 հազար 361, ելքերինը՝ 27 հազար 310:
Հայաստանի պետական սահմաններով մուտք են գործել նաև զգալի թվով Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ: