2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել ավելի քան 1,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը մոտավորապես 3,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Эхо Кавказа-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ տվյալներին։
Հայաստանի քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 257,1 հազար անգամ, դուրս են եկել 255 հազար անգամ։ ԵՄ քաղաքացիներն ունեցել են 114,6 հազար ժամանում և 110 հազար մեկնող։ Դրան հաջորդում են Իսրայելի (91,5 հազար ժամանած), Ադրբեջանի (61,5 հազար) և Ղազախստանի (53,1 հազար) քաղաքացիները։