Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաք է մուտք գործել բեշմերգի ուժերի երկրորդ խումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք մուտք են գործել Թուրքիայի տարածքից: Խմբում 150 մարտիկ է:&nb sp;Բեշմերգի առաջին խումբը Քոբանի էր հասել նոյեմբերին:

 

Ինչ վերաբերում է Քոբանիում շարունակվող ռազմական գործողություններին, ապա քաղաքում սպանվել է ԻՊ-ի էմիրներից Աբու Ասիմ ալ Կուրշին: Նա ազգության սաուդացի է:

 

Գրեթե 3 ամիս է քրական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ: Մինչև այժմ քրդական բեշմերգի ուժերը, նրանց ծանր տեխնիկան, ինչպես նաև միջազգային դաշինքի հարվածները չեն նպաստում պայքարի ընթացքի փոփոխությանը:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ' բախումներ են ընթացել Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Բիր Կասաբ գյուղում «Իսլամական բանակի» և «Իսլամական պետության» միջև: Բացի այդ, երկու կողմերի միջև բախումներ են ընթացել Հալեպի հյուսիսում գտնվող Սուրան Ազազ բնակավայրի մոտ, որի հետևանքով 2 կողմերը կենդանի ուժի կորուստներ են կրել: