Մարտի վերջից Տաջիկստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Վրաստան։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։
Լրագրող Անուշերվոն Արիպովը մարտի 26-ին հայտնել է, որ ինքը և մի քանի այլ տաջիկներ չեն կարողացել մուտք գործել Վրաստան։
«Ես ընտանիքիս հետ էի' կնոջս և երկու փոքր երեխաներիս, մենք նախատեսում էինք մուտք գործել Վրաստան' զբոսաշրջության նպատակով, բայց Դարիալի միջազգային ավտոմոբիլային անցակետում մեզ թույլ չտվեցին, մենք ստիպված եղանք վերադառնալ Վլադիկավկազ: Տաջիկստանի ևս ութ քաղաքացիների թույլ չեն տվել նրա հետ Վրաստան մտնել»,-հայտնել է Արիպովը։