Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Եվրամիության ներկայացուցչությանը՝ կապված երկրի ներկայացուցչին Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ:

Ինչպես հայտնում է Европейская правда-ն, Ադրբեջանը մերժել է թույլ տալ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո երկրում անցկացվող պաշտոնական միջոցառմանը՝ վերջինիս հայկական ծագման պատճառով, ում անունը թեև չի նշվում փաստաթղթում, սակայն պարբերականի տվյալներով՝ խոսքը միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման վարչության տնօրեն Մերի Հակոբյանի մասին է։
«Հակամարտությունների վերլուծություն» խորագիրը կրող  սեմինարը  անցկացվել է հունվարի 13-16-ը` Բաքվում:

Այս մասին ուկրաինական պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ ներկայացնելով ԵՄ-ին ուղղված դիմումի կրկնօրինակը:

 
 
 
 
 
«Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի» պաշտոնական հրավերով, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է միջոցառմանը մասնակցելու թեկնածուի անունը, որն ընդգրկվել է պատվիրակության կազմում: Ուկրաինայի ներկայացրած թեկնածուները հաստատվել են եվրոպական քոլեջի կողմից, որոնք հատուկ ուսուցում են անցել: Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ներկայացուցչի մասնակացությունը միջոցառմանն անհնարին է դարձել ադրբեջանական կողմից երկիր մուտք գործելու մերժման պատճառով, որը պայմանավորված էր Ուկրաինայի ներկայացուցչի հայկական ծագմամբ»,- ասվում է փաստաթղթում: