Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցուհուն հայկական ծագման պատճառով թույլ չեն տվել մասնակցել հունվարի 13-16-ը Բաքվում տեղի ունեցած սեմինարին, որը կազմակերպել էր Եվրամիությունը:
«Европейская правда»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմել է ԵՄ դեսպանատուն՝ խնդրելով զերծ մնալ հետագա միջոցառումները Ադրբեջանի տարածքում անցկացնելուց:
Նշվում է, որ Մերի Հակոբյանը, ում Ադրբեջանը թույլ չի տվել մասնակցելու սեմինարին, Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման բաժնի տնօրենն է: