Ամերիկայի հայկական համագումարը տարածել է կոչ հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Գործե՛ք հիմա և կոչ արեք Կոնգրեսին ընդունել բանաձևեր, որոնցով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները:

Մեզնից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել: Դա տևում է ընդամենը մոտ մեկ րոպե:

Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող եք, խնդրում ենք սեղմել ստորև ներկայացվող կոչ հաղորդագրությանը՝ Ձեր ԱՄՆ կոնգրեսականի հետ կապ հաստատելու հղումը բացելու համար և ապահովե՛ք, որ Ձեր մտահոգությունները բարձրաձայնված լինեն:

Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող չեք, բայց ունեք ընկերներ կամ բարեկամներ, ովքեր հանդիսանում են գրանցված ընտրողներ, խնդրում ենք, կիսվե՛ք նրանց հետ այս կոչ հաղորդագրությամբ և խրախուսե՛ք նրանց, որպեսզի իրենց ձայները լսելի դառնան»։